Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում: Այս մասին տեղեկացնում է ՌԴ ՊՆ-ն: Տեղեկագրում նշվում է, որ երեսուն դիտակետում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և հրադադարի ռեժիմի պահպանումը։ «Վերջին 24 ժամվա ընթացքում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել. Մարտակերտի, Մարտունու և Շուշայի շրջաններում պարեկություն է իրականացվել երեք երթուղիներով»,- ասված է տեղեկագրում։ Ռուս խաղաղապահներն ավտոճանապարհով Ստեփանակերտ են հասցրել 306,7 տոննա մարդասիրական բեռ: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք Հայաստանի նորությունները Telegram-ում
Վերջին 24 ժամում հրադադարի ռեժիմի խախտում չի արձանագրվել. ՌԴ ՊՆ
10 мая 202310 мая 2023
2
~1 мин