Найти в Дзене
Հայաստանն այսօր

Կարծում եմ՝ Շուշիի գորգերը մի օր կունենան վերջնական հասցե. Ասծատրյան

Մայիսի 9-ին Երևանի Շառլ Անզնավուրի հրապարակում տեղի ունցավ Շուշիի գորգերի ցուցադրություն: Կարծում եմ գորգերը մի օր կունենան վերջնական հասցե: Այս մասին ArmeniaToday-ի հետ զրույցում ասաց Շուշիի գորգերի թանգարանի հիմնադիր տնօրեն Վարդան Ասծատրյանը։

«Կարծում եմ՝ Շուշիի գորգերը մի օր կունենան վերջնական հասցե, բայց չգիտեմ դա ե՞րբ և որտե՞ղ կլինի: Այս օրը խորհրդանշական է, և ես համարում եմ, որ կարևոր է նման օրերին այսօրինակ միջոցառումներ կազմակերպելը»,- նշեց Ասծատրյանը:

Շուշի գորգերից յուրաքանչյուրն ունի իր պատմությունը: Ասծատրյանն ասում է՝ իրենց թանգարանը յուրահատուկ է նրանով, որ հայտնի է յուրաքանչյուր գորգի բնօրրանը:

«Հիշում եմ՝ Մարտունիում կես կտոր գորգ ձեռք բերվեց: 20-րդ դարում, երբ գորգագործության անկում տեղի ունեցավ, օժիտ տալու համար երկար գորգերը կիսում էին: Այդ կեսը ձեռք բերելուց հետո հնարավոր եղավ գտնել նաև հաջորդ կեսը: Երկու եղբոր թոռների էր պատկանում, որոնք գժտված էին, իսկ գորգերի գնումը հարթեց նրանց հարաբերությունները: Երկուսն էլ շնորհակալ էին մեզ»,- նշեց Շուշի գորգերի թանգարանի հիմնադիրը:

Ցուցադրությունը Երևանում միայն այսօր է նախատեսվում, սակայն մարզերում ևս ցուցադրություններ կան:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում