Նախագահական ընտրությունները երկրի ապագան ինքնուրույն որոշելու վերջին հնարավորությունն են, վստահեցնում է թուրքական ընդդիմությունը։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն: Էրդողանի մրցակից Քեմալ Քըլըչդարօղլուն նույնիսկ հորդորել է իր կողմնակիցներին մայիսի 14-ին իր հաղթանակի դեպքում փողոց դուրս չգալ՝ սադրանքներից խուսափելու համար։
Ապրիլի վերջին Ռեջեփ Թայիփ Էրդողանի ինքնազգոցողությունը վատացել էր լրագրողների հետ զրույցի ժամանակ։ Անմիջապես լուրեր էին տարածվել նախագահի առողջական ծանր վիճակի մասին։ Խոսել էինկաթվածի, ստամոքսի քաղցկեղի հավանականության մասին։ Վարչակազմը հերքել էր այս ամենը՝ պատճառաբանելով թեթև մրսածությունը։ Սակայն սոցցանցերում գործող ղեկավարի կողմնակիցները չէին թաքցնում իրենց անհանգստությունը։
Էրդողանը հանգստացրել էր նրանց՝ ցույց տալով, որ գերազանց վիճակում է։ Դեպքի հենց հաջորդ օրը նա Վլադիմիր Պուտինի հետ հեռակա կարգով մասնակցել էր Ակկույու ատոմակայանում վառելիքի առաքման արարողությանը։ Այնուհետև ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ այցելել էր Teknofest տեխնոլոգիական ցուցահանդես