Найти тему
Հայաստանն այսօր

«Արցախը եղել է, կա և պետք է լինի հայկական». Արայիկ Հարությունյան

Արցախը եղել է, կա և պետք է լինի հայկական, ասել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Հաղթանակի տոնի, Պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման 31-րդ տարեդարձին նվիրված ուղերձում, հայտնում է հանրապետության ղեկավարի մամուլի ծառայությունը։

«Այսօր հերթական անգամ ազգային միասնությունը դարձել է հրամայական։ Մենք իրավունք չունենք կասկածելու կամ վարանելու։ Ճանապարհը մեկն է՝ Արցախը եղել է, կա և պետք է լինի հայկական՝ իր ժողովրդի ազատ կամքով, սեփական ճակատագիրը տնօրինելու իրավունքով ու վճռականությամբ»,- ընդգծել է նա։

Հարությունյանն Արցախի, Հայաստանի և Սփյուռքի հասարակությանը կոչ է արել առավելագույն ջանքեր գործադրել այս նպատակին հասնելու համար։

«Մենք պետք է վերագտնենք և փայփայենք այս հաղթական տոնի իմաստն ու ոգին որպես ուղեցույց մեր կյանքում»,- նշել է նա։

Արցախի նախագահը հայտարարել է, որ թուրք-ադրբեջանական տանդեմի մտադրությունները նորություն չեն. «Մենք դա գիտենք, ինչպես գիտենք հայ ժողովրդի միասնությունն ու ուժը, որն իրեն դրսևորեց մեր պատմության ամենավճռական ժամանակաշրջաններում»,- եզրափակել է նա։

Այսօր Ստեփանակերտում
անցկացվել է «Ոչ Արցախի էթնիկ զտմանը» ակցիան։ Ցուցարարները Ստեփանակերտի Վերածննդի հրապարակ են դուրս եկել Հայաստանի և Արցախի դրոշներով, ինչպես նաև հայրենիքի անկախության համար զոհված զինվորների և սպաների լուսանկարներով։ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը մայիսի 8-ին կոչ էր արել բոլորին մասնակցել հանրահավաքին։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում