Найти тему
Հայաստանն այսօր

Արցախի ղեկավարությանը ճանապարհային քարտեզ ենք փոխանցել․ Ռուբեն Վարդանյան

Վերջին երկու ամսում աշխատանքներ ենք իրականացրել, որոնց մասնակցել է 4 կուսակցության ղեկավարություն։ Այս մասին այսօր Արցախում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ հայտարարել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։

«Ինչպե՞ս ենք տեսնում ապագա Արցախը։ Մենք ունենք այդ ճանապարհային քարտեզը, որը փոխանցել ենք և՛ նախագահին, և՛ ԱԺ ղեկավարին ու բոլոր նրանց, ովքեր պատրաստ են այդ ծրագրերը վերցնել ու առաջ գնալ։ Բայց ուզում եմ ասել՝ եթե չեք անում, մենք պատրաստ ենք անել, որովհետև այլ ճանապարհ չկա։ Մենք շատ խնդիրներ ունենք, բայց խոսքից գործի պետք է անցնենք»,- ասել է Վարդանյանը։

Այսօր Ստեփանակերտում տեղի է ունեցել «Ո՛չ Արցախի էթնիկ զտմանը» ակցիան։ Ցուցարարները Ստեփանակերտի Վերածննդի հրապարակ են դուրս եկել Հայաստանի և Արցախի դրոշներով, ինչպես նաև հայրենիքի անկախության համար զոհված զինվորների և սպաների լուսանկարներով։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ` «բնապահպանական» պատճառաբանություններով ժամը 10:30-ից փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այսօրվա դրությամբ ճանապարհը շարունակում է փակ մնալ: Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել դիմել ՌԴ Արցախի Հանրապետությունում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ անընդունելի համարելով միջանցքի փակումը:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում