«Ալ-Հիլալի» գլխավոր մարզիչ Ռամոն Դիասը պատասխանել է ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիի հնարավոր տրանսֆերի մասին հարցին: «Հիմա մենք կենտրոնացած ենք խաղի վրա, ունենք Գավաթի եզրափակիչ։ Եզրափակչից հետո կտեսնենք, թե ինչ կլինի»,-Դիասի խոսքը մեջբերել է Goal-ը։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մեսսին պաշտոնական առաջարկ է ստացել «Ալ-Հիլալի» ակումբից: Արգենտինացին մայիսին այցելել Էր Սաուդյան Արաբիա, ինչի համար տուգանվել էր ՊՍԺ-ի կողմից։ Կան լուրեր, որ Մեսսին Սաուդյան Արաբիայում կարող է ռեկորդային՝ 400 մլն դոլար աշխատավարձով պայմանագիր կնքել։ Մեսսին ՊՍԺ-ում հանդես է գալիս 2021 թվականից: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք Հայաստանի նորությունները Telegram-ում
«Ալ-Հիլալի» գլխավոր մարզիչը՝ Մեսսիի հնարավոր տեղափոխման մասին
9 мая 20239 мая 2023
1
~1 мин