Երևանում «Nissan Fuga» մակնիշի մեքենան մխրճվել է «Հայբիզնեսբանկի» մասնաճյուղի տարածք, վարորդին առաջինն օգնության են հասել բանկի աշխատակիցները։ Այս մասին գրում է Shamshyan.com-ը։ Ըստ աղբյուրի՝ «Nissan Fuga»-ի վարորդը վրաերթի է ենթարկել մի հետիոտնի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։ Վրաերթի ենթարկվածը, ըստ ԶԼՄ-ի, երիտասարդ աղջիկ է։ Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք Հայաստանի նորությունները Telegram-ում