Բրյուսելում սպասվելիք եռակողմ հանդիպումից հետո հաջորդ հանդիպումը տեղի կունենա Մոսկվայում»: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտնել է ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը։ «Այն, որ բանակցություններն այսպիսի ինտեսնիվությամբ են շարունակվում, արդեն լավ նշան է»,-ասաց նա՝ դրական գնահատելով այս փուլում տեղի ունեցող բանակցությունները։ «Նեմեսիս» գործողությանը նվիրված հուշարձանի վերաբերյալ Թուրքիայից հնչող արձագանքների մասի խոսելով՝ նա նշել է, որ այդ երկրում ընտրական գործընթացներ են և շատ հայտարարություններ հենց այդ դիտանկյունից պետք է նայել։ «Ցավալի է, որ մինչ օրս այդ հարցում չունենք այն ճիշտ մոտեցումը, որն ակնկալվում է»,-հավելել է նա։ Հիշեցնենք, որ ավելի վաղ հուշարձանի տեղադրման հետ կապված նախազգուշացրել է պաշտոնական Երևանին՝ հայտարարելով, որ այս հարցում նոր քայլեր է ձեռնարկելու Հայաստանի նկատմամբ։ Հիշեցնենք, որ ըստ թուրքական կողմի, հայկական օդանավերի համար երկրի օդային տարածքը փակելու պատճառը Երևանում «Նեմեսիս» գործողության մասնակիցներին նվիրված հուշարձանի բացումն է եղել։ Ապրիլի 29-
Ե՞րբ կկայանա Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպումը․ ԱԳ փոխնախարարը մանրամասնել է
9 мая 20239 мая 2023
2
1 мин