Եվրամիությունը կխախտի Եվրոպայի և Չինաստանի վստահությունն ու համագործակցությունը, եթե պատժամիջոցներ սահմանի չինական ընկերությունների նկատմամբ՝ Ռուսաստանին օգնելու համար: Այսօր կայացած ճեպազրույցում նման հայտարարություն է արել Չինաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինը։ Այդ մասին տեղեկանում ենք «РИА Новости» գործակալությունից: Ավելի վաղ Financial Times թերթը հաղորդել էր, որ Եվրամիությունն առաջին անգամ պատրաստվում է պատժամիջոցներ սահմանել չինական ընկերությունների դեմ, որոնք, իբր, աջակցություն են ցուցաբերում Ռուսաստանին Ուկրաինայում ռազմական գործողությունների ընթացքում։ Ըստ թերթի տրամադրության տակ հայտնված ԵՄ-ի պատժամիջոցների նոր փաթեթի նախագծի՝ պատժամիջոցներ կարող են սահմանվել չինական այն յոթ ընկերությունների դեմ, որոնք մեղադրվում են Ռուսաստանի Դաշնություն սարքավորումներ մատակարարելու մեջ։ Դրանցից, մասնավորապես, նշվում են 3HC Semiconductors-ը, King-Pai Technology-ն, ինչպես նաև հոնկոնգյան Sinno Electronics-ը, Sigma Technology-ն։ «Եթե տվյալ հաղորդագրությունները համապատասխանում են
Չինաստանն սպառնացել է, որ իր դեմ ԵՄ-ի պատժամիջոցները կունենան հետևանքներ
9 мая 20239 мая 2023
1 мин