«Նեմեսիս»-ի հուշարձանը ՀՀ ներքին հարցն է, որին որևէ մեկն իրավունք չունի խառնվել։ Այս մասին ասյօր լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հայտարարությանը։ Հիշեցնենք, որ ավելի վաղ հուշարձանի տեղադրման հետ կապված նախազգուշացրել է պաշտոնական Երևանին՝ հայտարարելով, որ այս հարցում նոր քայլեր է ձեռնարկելու Հայաստանի նկատմամբ։ Հիշեցնենք, որ ըստ թուրքական կողմի, հայկական օդանավերի համար երկրի օդային տարածքը փակելու պատճառը Երևանում «Նեմեսիս» գործողության մասնակիցներին նվիրված հուշարձանի բացումն է եղել։ Ապրիլի 29-ին Թուրքիայի ավիացիոն իշխանություններն առանց նախօրոք տեղեկացնելու չեղարկել էին Flyone Armenia ավիաընկերությանը նախօրոք տրամադրված թույլտվությունը Թուրքիայի օդային տարածքով դեպի Եվրոպա չվերթեր իրականացնելու համար։ Ապրիլի 25-ին Երևանի Ալեք Մանուկյան փողոցում բացվեց 1915 թվականի Հայոց ցեղասպանության կազմակերպիչների, Օսմանյան կայսրության և Ադրբեջանի ղեկավարների դեմ հաշվեհարդարի գործողություններ իրականացրած «Նե
«Նեմեսիս»-ի հուշարձանը ՀՀ ներքին հարցն է․ ԱԽ քարտուղարի արձագանքը՝ Չավուշօղլուի հայտարարությանը
9 мая 20239 мая 2023
13
~1 мин