Ադրբեջանի զինված ուժերը հրամանատարաշտաբային զորավարժություններ են անցկացրել Նախիջևանում տեղակայված իրենց առանձին համակցված բանակում, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Նշվում է, որ զորավարժությունների նպատակն է «բարելավել անձնակազմի մարտական պատրաստվածությունը»։ Զորավարժություններին ներգրավված կազմավորումներն ու զորամասերը բերվել են տարբեր աստիճանի մարտական պատրաստության վիճակի։
Նշվում է նաև, որ զորավարժությունների գործնական փուլում հատուկ նշանակության ստորաբաժանումները «գրոհներ են իրականացրել մարտական դիրքերի և հակառակորդի պաշտպանության առաջնագծում տեղակայված կարևոր օբյեկտների ուղղությամբ»։ Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք Հայաստանի նորությունները Telegram-ում