Հայաստանը մտադիր է օպերատոր դառնալ Իրանի Չաբահար նավահանգստում։ Սա բխում է մայիսի 8-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ստորագրած որոշումից։ Փաստաթղթի համաձայն՝ վարչապետը որոշել է միջգերատեսչական աշխատանքային խումբ ստեղծել՝ նպատակ ունենալով «քննարկել միջազգային բեռնափոխադրումների մուլտիմոդալ արագընթաց երթուղու գործարկումը և իրանական Չաբահար նավահանգստում օպերատորի կարգավիճակ ստանալու հարցը»։ Աշխատանքային խմբի ղեկավար է նշանակվել Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ Նրան հանձնարարված է խմբի գործունեության վերջնական արդյունքները ներկայացնել մինչև 2023 թվականի նոյեմբերի 1-ը։ Չաբահար նավահանգիստը Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի առանցքային տարրերից մեկն է։ Մարտին Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունից Armenia Today-ին հայտնել էին, որ ներկայումս դիտարկվում է Հայաստանի մասնակցության հնարավորությունը նոր տարանցիկ երթուղուն, որը Հնդկաստանը կկապի Եվրոպային։ Գործակալության տվյալներով՝ 2020 թվականից Հնդկաստանը քննարկում է նոր տարանցիկ երթուղու գործարկումը, որը կարող է անցկացվել հնդկական
Հայաստանը մտադիր է օպերատոր դառնալ Իրանի Չաբահար նավահանգստում
9 мая 20239 мая 2023
2
1 мин