Найти тему
Հայաստանն այսօր

Շուշիի ազատագրման օրը կրկին այն ազատագրած գեներալներն են դատարանի դահլիճում. Գեղամ Մանուկյան

Այս օրը խորհրդանշական է՝ կրկին Շուշիի ազատագրման օրն է, և դատարանի դահլիճում գեներալ Խաչատուրովն է և Շուշիի ազատագրման գեներալներից մեկը՝ Սեյրան Օհանյանը: Հիշեցնեմ ևս մեկ նման դատավարություն այս օրով՝ Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործով էր: Սա իշխանությունների մոլագարության ցուցանիշն է: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

Անդրադառնալով կնքնվելիք այսպես կոչված «Խաղաղության պայմանագրին»՝ Մանուկյանը հայտարարեց. «Խաղաղության պայամանագիր չի լինելու: Եթե Աստված մի արասցե, նման որևէ փաստաթուղթ ստորագրվի, ապա դա լինելու է պատերազմի փաստաթուղթ: Իշխանության ջանքն է ամեն անգամ խաղաղություն բառը շրջանառելով՝ մարդկանց մտքերի վրա ազդել, թե իրականում ինչ-որ բան ստորագրվելու է հանուն խաղաղության: Իսկ ընդդեմ կապիտուլացիայի կանգանած ցանկացած մարդ այսօր ընկալվում է իբրև խոչընդոտ, վտանգ»:

ԱԺ պատգամավորը նաև խոսեց Նեմեսիսի հուշարձանի տեղադրման և դրա վերաբերյալ իշխանության և Թուրքիայի արձագանքի մասին:

Մանրամասները՝ տեսանյութում:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում