Ուզբեկստանում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացնող 86 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանը տեխնիկական նոկաուտով հաղթել է Թուրքիայի ներկայացուցիչ Հաքան Կոչին և դուրս եկել քառորդ եզրափակիչ։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։
«Հայ մարզիկի համար քիչ թե շատ բարդ է ստացվել միայն առաջին ռաունդը, որտեղ Հովհաննիսյանը հաղթել է 3։2 հաշվով։ 2-րդ ռաունդում Հովհաննիսյանը պարզապես քարուքանդ է արել թուրք մրցակցին։ Մի շարք ուժգին հարվածներ, 3 նոկդաուն, որից հետո մրցավարը դադարեցրել է մենամարտը»,- հայտնում է ֆեդերացիան։
Քառորդ եզրափակչում Ռաֆայել Հովհաննիսյանը կմրցի Վրաստանի ներկայացուցիչ Գեորգի Կուշիտաշվիլիի հետ։
Այսօր ավելի վաղ քառորդ եզրափակչում հանդես գալու իրավունք էր նվաճել նաև Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Նարեկ Մանասյանը։ 92 կգ քաշայինների 1/8 եզրափակչում Մանասյանը մենամարտել էր իրանցի Պուրիա Ամիրիի հետ և երեք ռաունդներում ունենալով բացահայտ առավելություն՝ 5:0 հաշվով հաղթանակ էր տարել ու դուրս եկել քառորդ եզրափակիչ:
Բռնցքամարտի տղամարդ