Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ Ստամբուլում անցկացվող իր հանրահավաքին մասնակցում է 1,7 միլիոն մարդ: Այս մասին հայտնում է Ria.ru-ն։
«Ինձ հենց նոր հայտնեցին, որ հանրահավաքին մասնակցում է 1 միլիոն 700 հազար մարդ, դրանք պաշտոնական ցուցանիշներ են»,-ասել Է Էրդողանը՝ ելույթ ունենալով հանրահավաքում:
Թուրքիայում նախագահական և խորհրդարանական ընտրությունները նախատեսված են մայիսի 14-ին: Գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ «Հանրապետական դաշինքի» միասնական թեկնածուի հիմնական ընդդիմախոսը ընդդիմադիր «Ժողովրդական դաշինքի» միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն է:
Եթե ոչ մի թեկնածու չհավաքի ձայների 50 տոկոսը, նախագահական ընտրությունների երկրորդ փուլը կանցկացվի մայիսի 28-ին: