Տավուշեցուն այսօր մտահոգում է հատկապես մի քանի գյուղերի՝ այսպես կոչված «անկլավների» հանձնման շուրջ տարվող խոսակցությունները։ Այս մասին իր Facebook-յան էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։ Նա հայտնել է, որ երեկ «Հայաստան» խմբակցության իր գործընկերներ՝ Սեյրան Օհանյանի, Քրիստինե Վարդանյանի և Արգիշտի Գևորգյանի հետ այցելել են Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնք, այնուհետև Զորական, Կողբ և Դեղձավան համայնքներ։ «Դեղձավանի անջրդի հողակտորների և ոռոգելի ջրի խնդրի մասին բարձրաձայնել և պատկան մարմիններին դիմել եմ բազմիցս։ Երեկ մեկ անգամ ևս ուսումնասիրեցինք և արձանագրեցինք խնդիրը։ Զրուցեցինք նշված համայնքների բնակիչների հետ, լսեցինք նրանց խնդիրներն ու առաջարկները»,-գրել է պատգամավորը։ Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք Հայաստանի նորությունները Telegram-ում
Տավուշեցուն մտահոգում է «անկլավների» հանձնման շուրջ տարվող խոսակցությունները․ պատգամավոր
8 мая 20238 мая 2023
1
~1 мин