Ամերիկյան Տեխաս նահանգում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրաձգություն է եղել, ինչի հետևանքով 9 մարդ զոհվել է, 7-ը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնում է BBC-ին։ Մասնավորապես՝ զինված անձն անկանոն կրակ է բացել անցորդների ուղղությամբ։ Առևտրի կենտրոնից հարյուրավոր մարդիկ են տարհանվել։ Ոստիկանությունից հայտնել են, որ հանցագործը, ամենայն հավանականությամբ, միայնակ է գործել։ Իրավապահները նրա ուղղությամբ կրակ են բացել և սպանել նրան։ Հաղորդվում է, որ զոհերից մի քանիսը երեխաներ են: Առնվազն 7 մարդ գտնվում է հիվանդանոցում, նրանցից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք Հայաստանի նորությունները Telegram-ում
Հրաձգություն Տեխասի առևտրի կենտրոնում. կան զոհեր, վիրավորներ
8 мая 20238 мая 2023
~1 мин