Քանի որ Տեղ գյուղի հատվածում ամեն օր բախումներ են լինում, այս պահի դրությամբ չենք կարող ինժեներական աշխատանք կատարել։ Այս մասին Եռաբլուրում մայիսի 8-ին ասաց Սյունիքի նախկին մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը լրագրողների հետ զրույցում։ Նրա խոսքով՝ աշխարհազորը Տեղ գյուղից մինչև Խոզնավար 26 մարտական դիրք է պահում։ «Զինված ուժերի պահպանությունը խտացրել ենք, որպեսզի այսօրվա դրությամբ ԶՈւ-ն կարողանա իր առաքելությունը կատարել»,- ասաց նա։ Հարցին, թե կա՞ն արդյոք անվտանգային երաշխիքներ, Պողոսյանն ասաց, որ միասնական պայքարի դեպքում այդպիսի երաշխիքներ կլինեն։ «Ազգը պիտի բանակ դառնա, միասնական պիտի այս ճահիճից դուրս գանք, ժողովուրդ»,- ասաց նախկին մարզպետը։ Հիշեցնենք, որ ապրիլի 11-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղ համայնքի հատվածում ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈւ զինծառայողների ուղղությամբ: Հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների: Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 6 վիրավոր։ ՀՀ ԱԳՆ-ն Բաքվի սադրանքը Հայաստանի տարած
Սյունիքի նախկին մարզպետը պարզաբանել է, թե ինչու հնարավոր չէ սահմանին ամրաշինական աշխատանքներ կատարել
8 мая 20238 мая 2023
20
2 мин