Նիկոլ Փաշինյանը նշել է, որ եթե ուղիղ ասի, ապա Երևանը պատրաստ է փոխանակել այդ գյուղերը, եթե Ադրբեջանը պատրաստ լինի վերադարձնել օկուպացված հայկական գյուղերը։ Այն մասին վարչապետը նշել է Ազատություն ռադիոկայանի հայկական ծառայությանը տված հարցազրույցում: Փաշինյանը շեշտադրել է, որ Ադրբեջանի նախագահը այս հարցը բարձրացրել է Մյունխենում կայացած հանդիպման ժամանակ, որտեղ էլ ստացել է ուղիղ առաջարկ:
«Ասացի, որ մենք էլ օկուպացված գյուղեր ունենք։ Գյուղը միայն իր վարչակազմի շենքը չէ. Բերքաբեր, Այգեովիտ, Վազաշեն, Պառավաքար գյուղեր. Բերքաբեր և Պառավաքար գյուղերի վարելահողերի մեծ մասը օկուպացված է։ Ադրբեջանը պատրա՞ստ է դրանք վերադարձնել»,- ասել է վարչապետը, ապա հստակ արձանագրել՝ «Այո, մենք պատրաստ ենք»: Նախախայմանն էլ մեկ է՝ Բաքուն պետք է պատրաստակամ լինի վերադարձնել վերը նշված գյուղերը: