Չնայած Արցախն օրհասական ժամանակներ է ապրում, սակայն ներքաղաքական բուռն պրոցեսներ են ընթանում։ Այս մասին հայտնել է «Հրապարակը»՝ նշելով, որ «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ, ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը որոշել է հանրային կոնսոլիդացիա ապահովել և նստացույց հայտարարել։ Թերթի տեղեկություններով՝ նախօրեին Ստեփանակերտի մշակույթի պալատում նա հերթական հավաքն է կազմակերպել եւ Արցախում ստեղծված իրավիճակի շուրջ իր տեսակետն է ներկայացրել՝ մեղավորներ հռչակելով նախկիններին եւ Արցախի գործող իշխանություններին, բայց ոչ Նիկոլ Փաշինյանին։ Ասել է, որ Ադրբեջանը մինչեւ անցակետի տեղադրումը բազմիցս է ապատեղեկատվություն տարածել, թե իբր այդ ճանապարհով հայերը զենք-զինամթերք են տեղափոխում, ԱՀ իշխանությունները պետք է կանխատեսեին, որ ճանապարհը փակելու հող են պատրաստում, եւ քայլեր ձեռնարկեին, ասենք՝ իրենք սկաներ սարքեր տեղադրեին՝ հերքելով ադրբեջանական ստերը։ Բաբայանը ոչ անվանական, բայց խոսել է նաեւ Ռուբեն Վարդանյանի դեմ, ով, ըստ որոշ լուրերի, կանգնած է «Ո՛չ էթնիկ զտմանը» նախաձեռնության ետեւում։ Բաբայա