Найти тему
Հայաստանն այսօր

Ես գնդակահարության պատի տակ ոչ թե հնազանդ կանգնելու եմ, այլ կանգնած եմ. Փաշինյան

Ես 2020թ․ պատերազմից հետո դուրս եմ եկել ժողովրդի առաջ և ասել եմ, որ եթե որոշեք ինձ գնդակահարել, ապա ես այդ պատի տակ հնազանդ կանգնելու եմ: Այս մասին մայիսի 5-ին Չեխիայի Հանրապետության հայ համայնքի հետ հանդիպմանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով քաղաքացու հարցին:

«Դուք նկատի ունեք՝ համաձա՞յն եմ, որ ինձ պետք է դատել և գնդակահարել։ Ես 2020 թվականին ասել եմ՝ ժողովուրդ, եթե կարծում եք, որ ինձ պետք է գնդակահարել, ես գնդակահարության պատի տակ ոչ թե հնազանդ կանգնելու եմ, այլ կանգնած եմ։ Ուզում եք գնադակարել, գնդակահարեք, համաձայն եմ»,- նշեց Փաշինյանը։

Վարչապետը նաև ասաց, որ մեր երեխաներին միայն խաղաղություն չէ, որ պետք է սվորեցնենք: Պետք է սովորեցնենք նաև պատերազմ: 

«Եվ որ ամենակարևորն է՝ երեխաներին պետք է սովորեցնել մեր խնդիրները հասկանալու մեթոդը, թե ի՞նչ է հայրենիքը, պետությունը և ո՞րն է դրանց կապը: Այս կոնտեքստում շուտով ՀՀ-ում նախատեսվում է ստեղծել ռազմական տրիբունալ»,- նշեց վարչապետը:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում