Շիրակացու անվան ճեմարանի 4-րդ հարկից նետված 13-ամյա աշակերտին վիրահատել են, առողջական վիճակն այս պահին կայուն է: Տեղկեկությունը հայտնել է ճեմարանի տնօրեն Աշոտ Ալիխանյանը: Տնօրենի խոսքով՝ օրերս իրականացված ոտքի վիրահատությունն անցել է բարեհաջող, բժիշկներն ամեն ինչ անում են, որպեսզի վերականգնողական շրջանն արագ ու արդյունավետ անցնի: «Շնորհակալություն բոլորիդ ուշադրության, անհանգստության և ապրումակցելու, ինչպես նաև միջադեպին նրբանկատ վերաբերմունք ցուցաբերելու և հետադարձ կապի համար: Այս պահին կարևորելով և առաջնահերթ համարելով երեխայի առողջական վիճակի բարելավումը՝ մնացածը թողնում ենք ժամանակին և համապատասխան կառույցների արդար ու օբյեկտիվ աշխատանքին: Վստահ ենք՝ ամեն ինչ արվում է և կարվի՝ ելնելով երեխայի լավագույն շահից»,- հայտնել է նա: Ալիխանյանը նաև հույս է հայտնել, որ համամապատասխան մարմինները կկարտարեն արդար և օբյեկտիվ աշխատանք: Ավելի վաղ Shamshyan.com-ը հայտնել էր, որ Անանիա Շիրակացի ճեմարանի 13-ամյա սանը ճեմարանի 4-րդ հարկում գտնվող իրենց դասասենյակի պատուհանից ցատկել էր ներքև։ Նա տեղափո
Շիրակացու անվան ճեմարանի 4-րդ հարկից նետված 13-ամյա աշակերտի վիճակը կայուն է
6 мая 20236 мая 2023
1
~1 мин