Найти в Дзене
Հայաստանն այսօր

Իրանի իշխանությունները երկրից արտաքսել են ադրբեջանցի 4 դիվանագետի

Իրանը երկրից արտաքսել է Ադրբեջանի ԱԳՆ 4 դիվանագետի, հայտնում է IRNA-ն։

Գործակալության տվյալներով՝ «պերսոնա նոն գրատա» են ճանաչվել Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան երկու դիվանագետներ և Թավրիզում գլխավոր հյուպատոսության երկու դիվանագետներ։

Նշվում է, որ ադրբեջանցի դիվանագետների արտաքսումը տեղի է ունեցել ապրիլին և պատասխան է եղել Ադրբեջանի կողմից Բաքվից 4 իրանցի դիվանագետների արտաքսմանը։

Ավելի վաղ Ադրբեջանը Բաքվում Իրանի դեսպանատան չորս աշխատակցի «պերսոնա նոն գրատա» էր
հայտարարել, նրանց կարգադրվել էր 48 ժամվա ընթացքում լքել երկիրը։ Իրանի ԱԳՆ-ն հայտնել էր, որ «Ադրբեջանի կառավարության նման պահվածքը հակասում է բարիդրացիության սկզբունքներին»։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում