Նիկոլ Փաշինյանի գնահատմամբ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հիմնական տարաձայնությունները վերաբերում են Լեռնային Ղարաբաղին, բայց դա միակը չէ: Այս կոնտեքստում առավել կարևոր է ԼՂ հայերի իրավունքների պաշտպանությունը: Նշել է ՀՀ վարչապետը՝ Պրահայում պատասխանելով «Ազատության» հարցին՝ որո՞նք են այն հարցերը, որոնց շուրջ վաշինգտոնյան բանակցություններից հետո Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները մնացել են տարակարծիք։ «Չնայած Պրահայում և Սոչիում արձանագրվել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, մենք դեռ չենք կարող համաձայնության գալ խաղաղ պայմանագրի նախագծում այն ձևակերպման շուրջ, որը մեզ վստահություն կտա, որ Ադրբեջանը կճանաչի Հայաստանի 29 800 քառ.կմ-ը»,- մասնավորեցրել է ՀՀ կառավարության ղեկավարը։ Նրա խոսքով՝ կա նաև խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո խաղաղության երաշխավորման խնդիր։ Եվ հաշվի առնելով զորքերի դուրսբերման հետ կապված միջազգային և տարածաշրջանային մեխանիզմները՝ հարց է առաջանում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ապառազմականացված սահմանային գոտի
Փաշինյանը նշել է Երևանի և Բաքվի միջև առկա հիմնական տարաձայնությունները
6 мая 20236 мая 2023
1 мин