Добавить в корзинуПозвонить
Найти в Дзене
Հայաստանն այսօր

ՀՀ ԱԳՆ-ն հայտարարել է Երևանի և Բաքվի դիրքորոշումներում տարաձայնությունների պահպանման մասին

Վաշինգտոնում երկու երկրների արտգործնախարարների բանակցությունների ընթացքում Հայաստանն ու Ադրբեջանն առաջընթաց են գրանցել, սակայն որոշ հարցերի շուրջ կողմերի դիրքորոշումները դեռևս տարամետ են, բանակցություններից հետո հայտնել է ՀՀ ԱԳՆ-ն։ 
«Նախարարները և նրանց թիմերն «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» երկկողմ համաձայնագրի նախագծի որոշ հոդվածների շուրջ ունեցել են փոխըմբռնման առաջընթաց՝ միևնույն ժամանակ արձանագրելով, որ մի շարք առանցքային հարցերի շուրջ դիրքորոշումները մնում են տարամետ»,- ասված է հայտարարությունում:
Նշվում է, որ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն իրենց երախտագիտությունն են հայտնել ամերիկյան կողմին Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններ վարելու համար, կողմերը պայմանավորվել են շարունակել քննարկումները։
Նախարարության հաղորդմամբ՝ նախարարական բանակցություններն անցկացվել են մայիսի 1-4-ը։ Վաշինգտոնում նրանք հանդիպել են ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ։ Լրացուցիչ տեղեկությունների համար այ

Վաշինգտոնում երկու երկրների արտգործնախարարների բանակցությունների ընթացքում Հայաստանն ու Ադրբեջանն առաջընթաց են գրանցել, սակայն որոշ հարցերի շուրջ կողմերի դիրքորոշումները դեռևս տարամետ են, բանակցություններից հետո հայտնել է ՀՀ ԱԳՆ-ն։ 

«Նախարարները և նրանց թիմերն «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» երկկողմ համաձայնագրի նախագծի որոշ հոդվածների շուրջ ունեցել են փոխըմբռնման առաջընթաց՝ միևնույն ժամանակ արձանագրելով, որ մի շարք առանցքային հարցերի շուրջ դիրքորոշումները մնում են տարամետ»,- ասված է հայտարարությունում:

Նշվում է, որ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն իրենց երախտագիտությունն են հայտնել ամերիկյան կողմին Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններ վարելու համար, կողմերը պայմանավորվել են շարունակել քննարկումները։

Նախարարության հաղորդմամբ՝ նախարարական բանակցություններն անցկացվել են մայիսի 1-4-ը։ Վաշինգտոնում նրանք հանդիպել են ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում