Պրահան մտահոգված է Լեռնային Ղարաբաղում մարդասիրական վիճակով, որի պատճառը Լաչինի միջանցքի շրջափակումն է։ Այս մասին ՀՀ վարչապետի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Չեխիայի վարչապետ Պետեր Ֆիալան՝ նշելով, որ Չեխիան կարևորում է բոլորի համար ընդունելի խաղաղության պայմանագրի կնքումը։ «Մենք հավատացած ենք, որ պետք է հնարավոր բոլոր քայլերը ձեռնարկվեն՝ որպեսզի խաղաղություն և կայունություն հաստատվի ԼՂ-ում և ամբողջ Կովկաս տարածաշրջանում»,- ասաց նա։ Ֆիալան նշեց, որ Հայաստանը հետաքրքրված է տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդմամբ։ Չեխիայի վարչապետը նշեց, որ չեխ գիտնականները ներգրավված են Մեծամորի ատոմակայանի անվտամգության բարելավման աշխատանքներին, մասնակցում են ընթացիկ վերանորոգումներին։ «Կարող ենք արդյունավետ բարձրակարգ տեխնոլոգիաներ առաջարկել Հայաստանին, օրինակ՝ խելացի քաղաքների բնագավառում»,- ասաց չեխիայի նա՝ նշելով, որ հնարավոր է՝ արտադրվեն փոքր օդանավեր Ստեփանավան քաղաքում։ Պետեր Ֆիալան հայտարարեց, որ հարաբերությունները Հայաստանի հետ ավելի խորացնելու ցանկություն կա։ Այդպիսի հ
Մենք կարևորում ենք բոլորի համար ընդունելի խաղաղության պայմանագրի կնքումը․ Պետեր Ֆիալա
4 мая 20234 мая 2023
~1 мин