Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը միջազգային առումով շարունակում է մնալ չլուծված, և սրա հետ պետք է հաշվի նստել։ Այս մասին Armenpress-ին տված հարցազրույցում ասել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը։ «2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ Արցախի միջազգային կարգավիճակի թեման փակելու որևէ պայմանավորվածություն չի եղել։ Ոչ ոք չպետք է մոռանա, որ հակամարտությունը ծագել է Արցախի կարգավիճակի շուրջ վեճի արդյունքում, ինչն էլ ի սկզբանե ճանաչվել է ողջ քաղաքակիրթ աշխարհի կողմից։ Միջազգային մակարդակով այդ կարգավիճակը դեռ որոշված չէ»,-նշել է նա։ Անդրադառնալով Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից անցակետի տեղադրումը՝ Ա․ Հարությունյանը հիշեցրել է, որ դիմել են նաև Եռակողմ հայտարարության կողմերին և հատկապես Ռուսաստանի Դաշնությանը՝ անհապաղ քննարկումներ սկսելու Արցախի շրջափակումը վերացնելու, ադրբեջանական անցակետը հանելու և Արցախի ժողովրդի անվտանգության իրական երաշխիքներ ապահովելու պահանջներով։ «Դեռևս ակնկալում ենք գործուն քայլեր Արցախի ժողովրդի առջև ծառացած անվտանգային և հումանիտար խնդիրների լուծ
ԼՂ կարգավիճակի հարցը միջազգային առումով շարունակում է մնալ չլուծված․ ԱՀ նախագահ
4 мая 20234 мая 2023
1 мин
