Найти тему
Հայաստանն այսօր

Փաթեթային լուծումը փաթեթային կապիտուլյացիա է․ Արթուր Խաչատրյան

Ունենք լուրջ մտահոգություն, որ այս իշխանությունները փաթեթային կապիտուլյացիայի փաստաթուղթ են ստորագրելու։ Այս մասին այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամին հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

«Այս իշխանությունն առաջարկում է փաթեթային լուծում, որը փաթեթային կապիտուլյացիա է»,-նշեց պատգամավորը՝ անդրադառնալով Փաշինյանի կողմից երեկ կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ հնչեցված մտքերին։

Հիշեցնենք, որ երեկ ԱԺ-ում, անդրադառնալով Վաշինգտոնում ընթացող բանակցություններին, հայտարարեց, որ սեղանին փաստաթուղթ կա։

Մայիսի 1-ին Վաշինգտոնում տեղի էր ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։ Մինչ այդ Միրզոյանն ու Բայրամովը եռակողմ բանակցություններ էին վարել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։ ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Վեդանտ Պատելը մայիսի 2-ին ասել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները ավելի ուշ կմեկնաբանեն իրենց հանդիպման արդյունքները։ Այս օրերին հանդիպումները դեռ շարունակվում են։

Մանրամասները՝ տեսանյութում։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում