Հայաստանում կներդրվի բուժաշխատողների անհատական լիցենզավորման համակարգ: Որոշումը հավանություն ստացավ կառավարության մայիսի 4-ի նիստում: Ինչպես նախագիծն ընդունելիս ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ 2001 թվականին լիցենզավորման համակարգն ինչ-ինչ պատճառներով Հայաստանում կասեցվել է:
«Վերջին 5 տարիների ուսումնասիրությունները, շփումները և ընդհանուր համակարգային փոփոխությունների մեր տեսլականը միանշանակ չենք կարող պատկերացնել առանց մարդկային ներուժի զարգացման, որովհետև բուժաշխատողներն ու նրանց նկատմամբ պահանջներն են, որ պետք է լրացնեն ընդհանուր առմամբ առողջապահական ծառայությունների որակը»,- նշեց նախարարը: Նախագծով առաջարկվում է ներդնել 2 տիպի լիցենզավորման ինստիտուտ: Անցումային լիցենզավորումը վերաբերվելու է օրդինատուրայում սովորող ուսանողներին: Ըստ նախարարի՝ սա կարևոր քայլ է՝ ուսանողներին սովորելու ընթացքում գործնական ու աշխատանքային փորձառություն ստանալու հնարավորություն առումով: «Իհարկե, բժշկի հսկողության տակ մեր օրդինատորներն ու ռեզիդենտները հնարավորություն կունենան մասնագիտ