Արցախի ԱԳՆ-ն դատապարտում է Ադրբեջանի կրոնական կազմակերպությունների հետ աշխատանքի պետական կոմիտեի նախագահի կողմից մայիսի 2-ին արված հայտարարությունն այն մասին, թե հայ վանականները պետք է լքեն Դադիվանքը, քանի որ այն իբր պատկանում է Կովկասյան Ալբանիային և վաղ թե ուշ կկառավարվի ալբանա-ուդիական կրոնական համայնքի կողմից: ԱՀ ԱԳՆ-ն կրկին ահազանգել է, որ Արցախի օկուպացված տարածքներում հայկական պատմամշակութային և կրոնական կոթողները վտանգված են, և Ադրբեջանն Արցախի դեմ վարում է ոչ միայն էթնիկ զտման, այլև մշակութային ցեղասպանության քաղաքականություն։ «Ադրբեջանի պետական մարմնի ղեկավարի այդ հայտարարությունը հանդիսանում է Արդարադատության միջազգային դատարանի 2021 թվականի դեկտեմբերի 7-ի որոշման կոպիտ խախտում և հերթական անգամ ապացուցում է, որ Ադրբեջանի իշխանությունները ծրագրված գործողություններով քայլ առ քայլ իրականացնում են Արցախի հայաթափման, հայկական պատմամշակութային և կրոնական ժառանգության ոչնչացման ու յուրացման հետևողական քաղաքականություն։ Այս համատեստքում հարկ ենք համարում հիշեցնել, որ 2020 թ. նոյեմբե
Ադրբեջանն Արցախի դեմ վարում է նաև մշակութային ցեղասպանության քաղաքականություն․ ԱՀ ԱԳՆ
4 мая 20234 мая 2023
1
2 мин