Найти в Дзене
Հայաստանն այսօր

Ութ օրում՝ 11 չեմպիոն․ Փաշինյանը հանդիպել է Եվրոպայի և աշխարհի 2023-ի առաջնությունների հաղթողներին

2023 թվականի՝ մինչ այս պահն անցկացված Եվրոպայի և աշխարհի առաջնություններում մեր մարզիկները նվաճել են 110 մեդալ՝ 28-ը ոսկե, 25-ը՝ արծաթե, 57-ը՝ բրոնզե։ Այս մասին ՀՀ կառավարությունում հայտարարել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ուր վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ հյուրընկալել էին ծանրամարտի, մարմնամարզության, ըմբշամարտի և սամբոյի մարզաձևերով՝ Եվրոպայի և աշխարհի 2023 թվականի ապրիլ ամսին կայացած առաջնություններում հաղթած մարզիկներին:

Անդրեասյանը նշել է, որ անցյալ տարի ամբողջ տարվա կտրվածքով ունեինք 307 մեդալ, որը ռեկորդային ցուցանիշ էր և 30 տոկոսով գերազանցում էր մեր ամենալավ՝ 2019 թվականին գրանցված արդյունքը:

«Պարոն վարչապետ, միանում եմ Ձեր շնորհակալություններին և գլուխս եմ խոնարհում այս մարզիկների և մարզիչների առջև, որովհետև իրենք կարողացան ապացուցել, որ, այո, 8 օրում կարող ենք 11 չեմպիոն ունենալ»,-ասել է նա։

Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարել է, որ որոշում է կայացրել ամենամեծ եզդիաբնակ բնակավայրում՝ Ալագյազ խոշորացված համայնքում, կառուցել Ռոման և Մալխաս Ամոյանների անվան ըմբշամարտի մարզադպրոց:

«Արդեն հանձնարարական եմ տվել, որ նախագծային աշխատանքներն իրականացվեն»,-հավելել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում