Հայաստանի բռնցքամարտի երիտասարդական հավաքականի անդամ, 86 կգ քաշային Դավիթ Սիմոնյանը Երևանում ընթացող երիտասարդական ԵԱ-ում ոսկե մեդալ է նվաճել՝ եզրափակչում առավելության հասնելով Իտալիայի ներկայացուցչի նկատմամբ: Այս մասին հայտնում է ՀՀ ԿԳՄՍՆ-ն։
Այսօր ռինգ դուրս եկած Հայաստանի հավաքականի մյուս անդամներ Գոռ Ազիզյանն ու Աղվան Ալեքսանյանը նվաճել են ԵԱ-ի փոխչեմպիոնի տիտղոսը՝ դառնալով արծաթե մեդալակիներ:
Նախարարությունից հայտնում են նաև, որ Երևանի «Միկա» մարզահամալիրում անցկացված առաջնությանը հետևել և մրցանակակիրներին պարգևատրել են ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը:
Հիշեցնենք՝ տղաների պայքարում երիտասարդական ԵԱ-ի բրոնզե մեդալներն ավելի վաղ նվաճել էին Հովհաննես Հարությունյանը (48 կգ), Դավիթ Սաֆարյանը (51 կգ), Էրիկ Առստամյանը (54 կգ), Արթուր Մկրտչյանը (63,5 կգ), Յուրա Բաբլումյանը (67 կգ), Արման Միսկարյ