Վաշինգտոնում ի՞նչ են խոսում, ի՞նչ են քննարկում և արդյոք սեղանին դրված է որևէ փաստոթուղթ, որը քննարկվում է: Այս մասին այսօր Ազգային ժողովում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեց «Հայաստան» խմբակցությունից Գեղամ Մանուկյանը: Վարչապետն ասաց, որ Վաշինգտոնում քննարկվում է ճշգրիտ այն, ինչ նախորդ շաբաթ ներկայացրել է: «Սեղանին կա փաստաթուղթ: Այդ փաստաթղթի մեջ ոչ մի նորություն չեք գտնի, քանի որ այդ մասին ասել եմ հրապարակային: Թեզերի մասին ասել եմ, մանրամասների մասով կարող եք Ադրբեջանի ներկայացրածին ծանոթանալ և կարող եք մեր ռեակցիաներին ծանոթանալ»,- ասաց նա: Վարչապետի խոսքով՝ եթե պարզվի թուղթ կա սեղանին և վերջին մտածումներն են ստորագրելու, դա լավ նորություն կլինի: «Քանի որ այնտեղ բանակցություններ են գնում՝ որևէ պոզիտիվ, նեգատիվ մեկանաբնություն չեմ տա, դրանք կազդեն բանակցությունների վրա: Ես ասել եմ մեր բանակցող թիմին՝ հիշեք այն թուղթը, որը դուք եք բանակցում՝ ես եմ ստորագրելու և բանակցեք ազատ, մեր քաղաքական ուղեգծի շրջանակում և հրապարակային արտահայտված կարծիքների շրջնակներում»,- ասաց նա և նշեց,
«Այո՛, սեղանին կա փաստաթուղթ». Փաշինյանը՝ Վաշինգտոնում Երևանի և Բաքվի միջև բանակցությունների մասին
4 мая 20234 мая 2023
42
1 мин