Найти тему
Հայաստանն այսօր

ՀՀ-ն պետք է տարածքային նկրտումներ չունենա. սա է պետություն ունենալու միակ սկզբունքը. Փաշինյան

ՀՀ կառավարությունը և Հայաստանը պետք է հայտարարի, որ տարածքային նկրտումներ ոչ միայն չունի, այլ նաև չի ունենալու, և սա է այն միակ սկզբունքը, որը շանս կտա մեզ պետություն ունենալ, հակառակ դեպքում՝ չորս կողմից ամեն ինչ անելու են, որ մենք որպես պետություն չլինենք և անում են։ Այս մասին այսօր կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի հարցին՝ ըստ որի՝ մենակարևոր միջոցառումը, որ անհրաժեշտ է հատկապես սահմանամերձ գյուղական համայնքներին, բնակարանաշինությունն է:

«Տներ չկան, որ մարդիկ բնակվեն և այդ պատճառով գնում են գյուղից, գյուղերը դատարկվում են և ինչպիսի ծրագրեր էլ որ անենք, երբևէ չենք կարող գյուղերի կենսագործունեության շարունակականությունը ապահովենք, եթե գյուղում տուն չի կառուցվում»,- ասաց պատգամավորը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ սահմանամերձ համայնքների այն բնակիչները, ովքեր կկառուցեն բնակարան, պետությունը բանկին միջնորդում է, որ 16 միլիոն դրամ վարկ ստանա քաղաքացին, բայց և՛ մայր գումարը, և՛ տոկոսները փակում է պետությունը: Նա նաև նշեց, որ կարևորում են դպրոցների, ամբուլատորիաների, ճանապարհների կառուցումը և այդ ուղղությամբ աշխատանքներ են տանում:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում