Ուկրաինան գիշերը փորձել է հարվածներ հասցնել Կրեմլին, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ ՌԴ նախագահի մամուլի ծառայությանը հղումով։ Ռուս զինվորականներն ու հատուկ ծառայությունները հարձակման երկու անօդաչու թռչող սարք են խափանել։ Ուկրաինական հարձակման հետևանքով զոհեր չկան, ռուսական պետության ղեկավարը չի տուժել, ճշտել է ՌԴ նախագահի մամուլի ծառայությունը։ Կրեմլը Կիևի հարվածի փորձը գնահատել է որպես «պլանավորված ահաբեկչություն և Ռուսաստանի նախագահի դեմ մահափորձ Հաղթանակի օրվա նախօրեին»։ Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք Հայաստանի նորությունները Telegram-ում