Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է, որ Ռուսաստանը ջանքեր է գործադրում տարածաշրջանում խաղաղության հաստատման ուղղությամբ: Նրա խոսքով՝ չի հասկանում վաշինգտոնյան բանակցություններին ինչ հակազդեցության մասին է խոսքը, եթե բոլորի նպատակը մեկն է: «Ես չեմ հասկանում ինչ է նշանակում կոշտ հակազդեցություն, որովհետև Ռուսաստանը բոլոր պաշտոնական մակարդակներով հայտարարում է, որ կողմ է մեր տարածաշրջանում խաղաղության, անվտանգության, կայունության հաստատմանը: Եվ եթե որևէ մեր գործընկեր երկիր կողմ է այդ սկզբունքներին, ապա ինչու պիտի հակազդի դրան»,- ասաց նա: Հիշեցնենք, որ մայիսի 1-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում կայացած ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բարյամովի հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրավիճակի, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հարցեր։ Միրզոյանը ապրիլի 30-ին աշխատանքային այցով մեկնել է Վաշինգտո
Ինչպես է վերաբերվում Հայաստանը վաշինգտոնյան բանակցություններին ՌԴ հակազդեցությանը
4 мая 20234 мая 2023
3
1 мин