Найти тему
Հայաստանն այսօր

Բաքուն հայտնել է ադրբեջանցի զինծառայողի ինքնասպանության մասին

Ադրբեջանի ԶՈւ զինծառայողը մահացել է հրազենից արձակված կրակոցի հետևանքով, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նշվում է, որ Ֆիզուլիի շրջանի զինդատախազությունը տեղեկություն է ստացել, որ երկրի ՊՆ զորամասերից մեկի զինծառայող Ռամիլ Մամեդովը հրազենից կրակել է իր վրա և տեղում մահացել։

Նշվում է նաև, որ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, կատարվում է հետաքննություն։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում