Найти в Дзене
Հայաստանն այսօր

Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի վերաբերյալ գործը վարույթ է ընդունվել

Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Արամ Գրիգորյանը վարույթ է ընդունել Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի վերաբերյալ գործը։ Այս մասին հայտնում է Դատական իշխանությունը։

Նշվում է, որ նախնական դատական լսումներ են նշանակվել հաջորդ շաբաթ՝ մայիսի 8-ին, ժամը՝ 11։00-ին։

Հիշեցնենք, որ մեղադրանքը ներկայացվել է ՀՀ քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին մասով, այն է՝ ընտրակաշառք տալը։

Ավելի վաղ Գլխավոր դատախազությունից
հայտնել էին, որ 2023 թվականի ապրիլի 21-ին հսկող դատախազի կողմից հաստատված մեղադրական եզրակացությունը վարույթի նյութերի հետ հանձնվել է Հակակոռուպցիոն դատարան:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում