Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորման համար Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի եռակողմ պայմանավորվածություններն այլընտրանք չունեն։ Ինչպես հաղորդում է Interfax-ը՝ այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա այսպես է մեկնաբանել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։ Պեսկովի խոսքով՝ առայժմ չկա որևէ այլ իրավական հիմք, որը կնպաստի կարգավորմանը։
«Ցանկացած օգնություն, որը կարող է օգնել այդ բազայի կարգավորմանը, կարող է ողջունելի լինել։ Բայց մենք նաև գիտենք, որ լինում են տարբեր փորձեր, որոնք լղոզում են կարգավորման հիմքը, ինչը հեռանկարում կարող է արդյունք չտալ։ Հուսանք, որ տվյալ դեպքում խոսքն առաջինի տարբերակի մասին է»,-հայտարարել Է Պեսկովը։ Հիշեցնենք, որ մայիսի 1-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում կայացած ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բարյամովի հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրավիճ