Найти тему
Հայաստանն այսօր

Ադրբեջանը ռենտգեն-սքաներներ է տեղադրել Լաչինի միջանցքում

Ադրբեջանը ռենտգեն-սքաներներ է տեղադրել Լաչինի միջանցքի ապօրինի տեղադրված անցակետում։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները: Դրանք ԱՄՆ-ի արտադրության Smiths Detection սարքեր են։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ` «բնապահպանական» պատճառաբանություններով ժամը 10:30-ից փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այսօրվա դրությամբ ճանապարհը շարունակում է փակ մնալ: Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել դիմել ՌԴ Արցախի Հանրապետությունում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ անընդունելի համարելով միջանցքի փակումը:

Ապրիլի 23-ից Ադրբեջանը Լաչինի միջանցքում անցակետ է տեղադրել՝ փակելով Արցախը Հայաստանին կապող Հակարիի կամուրջը։ Հայաստանը Բաքվի դեմ հայցով դիմել է ՄԱԿ-ի միջազգային դատարան, քննադատել անցակետի տեղադրումը։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում