Մահացել է ռուս դիզայներ Վալենտին Յուդաշկինը։ Այս մասին հայտնել է TASS-ը։ Յուդաշկինը 59 տարեկան էր։ Նրա մահվան պատճառների մասին այլ մանրամասներ հայտնի չեն։ 1991 թվականին Փարիզում ներկայացվել է Յուդաշկինի առաջին հավաքածուն, որը բաղկացած էր 150 մոդելից։ 2010 թվականի հուլիսի 30-ին Յուդաշկինը դարձել է Ռուսաստանի «Առաջին ալիք»-ի «Նորաձևության դատավճիռ» շոուի հաղորդավարը։ 2012 թվականի փետրվարից Յուդաշկինն ընտրվել է Ռուսաստանի պարային սպորտի միության նախագահ, իսկ ապրիլից դարձել է «Ոճ և նորաձևություն» շուրջօրյա հեռուստաալիքի գլխավոր խմբագիրը։ Նա մի շարք բրենդների հիմնադիր է։ 1996 թվականին «Valentin Yudashkin» նորաձևության տունն ստացել է Փարիզի բարձր նորաձևության սինդիկատի թղթակից-անդամի կարգավիճակ։ 1997 թվականին Մոսկվայում բացվել է «Valentin Yudashkin» առաջին բուտիկը։ Վալենտին Յուդաշկինի նորաձևության տունը Ռուսաստանում առաջատարներից մեկն է։ Ընկերությունն ունի բրենդային բուտիկների ցանց, դիզայների ցուցադրությունները անցկացվում են Փարիզում, Միլանում, Նյու Յորքում և Մոսկվայում։ Յուդաշկինի աշխատանքն