ԱՄՆ-ն ուրախ է ընդունել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներին, մենք հավատում ենք, որ երկու երկրների միջև հնարավոր է խաղաղություն։ Այս մասին այսօր տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելն՝ անդրադառնալով Վաշինգտոնում տեղի ունեցած եռակողմ հանդիպմանը։ «Պետքարտուղարը կարծում է, որ ուղիղ երկխոսությունը խնդիրների լուծման և տևական խաղաղության հասնելու բանալին է: Մենք կշարունակենք մեծ ուշադրություն դարձնել հենց այս հանգամանքին,-ասել է Պատելը։ Նրա խոսքով՝ առանցքային կետը դիվանագիտության միջոցով ուղիղ երկխոսությունն է։ Պատելը, չբացառելով հնարավոր նոր եռակողմ հանդիպումները, նշել է, որ իրենք շարունակելու են գործընթացը՝ նաև ղեկավարների մակարդակով։ Այլ մանրամասներ, սակայն, չի հայտնել, ընդգծելով, որ «գործընթացներից առաջ անցնել չի ցանկանում»։ Անդրադառնալով Լաչինի միջանցքի շրջափակմանը, դիտարկմանը, որ Ադրբեջանի կառավարությունը շարունակում է անտեսել Պետդեպի կոչերը՝ նա որևէ հստակ գնահատական չի հնչեցրել։ Ավելի վաղ հայտնել էինք, որ մայիսի 1-ին ԱՄՆ
Երկու երկրների միջև հնարավոր է խաղաղություն․ Պետդեպը՝ Միրզոյան-Բայրամով հանդիպման մասին
2 мая 20232 мая 2023
1 мин