Найти тему
Հայաստանն այսօր

Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ Միրզոյանի և Բայրամովի երկկողմ բանակցությունների մասին

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը երկկողմ հանդիպում են անցկացնում Վաշինգտոնում, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով երկրի ԱԳՆ-ին։

Հանդիպումն անցկացվում է Արլինգթոնի Ջորջ Շուլցի ազգային ուսումնական կենտրոնում՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի նախաձեռնությամբ, հայտնում են ԶԼՄ-ները։

Ավելի վաղ
հայտնել էինք, որ մայիսի 1-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում կայացած ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բարյամովի հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրավիճակի, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հարցեր։ 

Միրզոյանը ապրիլի 30-ին աշխատանքային այցով
մեկնել է Վաշինգտոն։ Հայաստանի արտգործնախարարությունը նշել էր, որ այնտեղ նա բանակցություններ է վարելու իր ադրբեջանցի գործընկերոջ հետ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման շուրջ։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում