Найти тему
Հայաստանն այսօր

«Եվրատեսիլ 2023»-ի հայաստանյան պատվիրակը մասնակցել է մրցույթի փորձին

«Եվրատեսիլ 2023»-ի հայաստանյան մասնակից Բրյունետը (Էլեն Երեմյան) Լիվերպուլում մասնակցել է մրցույթի փորձին, հաղորդում է Հանրային հեռուստատեսությունը։

«Այսօր Եվրատեսիլի մեծ բեմում կայացել է Հայաստանի ներկայացուցիչ Բրյունետի առաջին փորձը»,- հաղորդում է հեռուստաալիքը։

Ավելի վաղ
հաղորդվել էր, որ Բրյունետն ու հայկական պատվիրակությունը մեկնել են Լիվերպուլ (Մեծ Բրիտանիա)՝ մասնակցելու «Եվրատեսիլ 2023» մրցույթի փորձերին։

«Եվրատեսիլ 2023»-ին կմասնակցի 37 երկիր։ Մրցույթի առաջին և երկրորդ կիսաեզրափակիչները կանցկացվեն մայիսի 9-ին և 11-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսի 13-ին։ Բրյունետը երկրորդ կիսաեզրափակչում
կկատարի իր «Future Lover» երգը՝ երկրորդ համարի համար։

Հայաստանի պատվիրակի երգի պրեմիերան, որի հեղինակն ինքը՝ Բրյունետն է,
տեղի է ունեցել մարտի 15-ին։ Future Lover երգի տեսահոլովակն բավականին շատ դիտումներ ունի:

Երիտասարդ արտիստն սկսել է երգել չորս տարեկանից։ Նա իր բոլոր երգերի բառերի և երաժշտության հեղինակն է՝ «Գիշեր«, «Smoke Break», «Բացիր քո կապույտ աչքերը», որոնք կարճ ժամանակում դարձել են հիթեր և YouTube-ում միլիոնավոր դիտումներ են հավաքել։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում