Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի միջև Վաշինգտոնում բանակցությունները կտևեն մի քանի օր, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությունը՝ վկայակոչելով Պետդեպարտամենտի բարձրաստիճան ներկայացուցչին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ մայիսի 1-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում կայացած ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բարյամովի հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրավիճակի, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հարցեր։
Միրզոյանը ապրիլի 30-ին աշխատանքային այցով մեկնել է Վաշինգտոն։ Հայաստանի արտգործնախարարությունը նշել էր, որ այնտեղ նա բանակցություններ է վարելու իր ադրբեջանցի գործընկերոջ հետ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման շուրջ։
Որքա՞ն կտևեն Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների բանակցությունները Վաշինգտոնում․ ԶԼՄ
2 мая 20232 мая 2023
~1 мин