«Նեմեսիսի» հուշարձանն ապամոնտաժելու Թուրքիայի պահանջի, կիրակի սպասվող ընտրությունների ու պատմության դասագրքերում թույլ տրված պատմական կարևոր փաստեր խեղաթյուրելու մասին Armenia Today-ը զրուցեց պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր, հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի նախկին ղեկավար Հայկ Դեմոյանի հետ: Նրա խոսքով՝ ժամանակն է, որ «Նեմեսիսի» արձանի շուրջ կարևոր ու ամփոփիչ եզրակացություններ անենք: Առաջինը, Դեմոյանի խոսքով, ստացվում է, որ ՀՀ տարածքում մենք չենք կարող հիշատակել որևէ պատմական իրադարձություն, դա մեր իրավասությունը չէ և կարող է բերել հարևանների արձագանքը: Երկրորդ վտանգավոր կետն այն է, որ ՀՀ իշխանությունները կարող են նույնիսկ համաձայնել հարևան երկրի կողմից արված դիտողություններին և նույնիսկ պահանջներին: Երրորդ արձանագրությումը, պատմաբանի խոսքով այն է, որ ներկայիս իշխանությունների իրարամերժ գործելաոճն ու հայտարարությունները վկայում են մի վտանգավոր երևույթի մասին, որ այսօր ՀՀ-ում իշխանություն է վարում մարդկանց մի խումբ, որն իրենից վտանգ է ներկայացնում ՀՀ անվտանգության ապահով
Թուրքիան այն երկիրն է, որը հաշվի է նստում ուժի հետ, հակառակ պարագայում քեզ ընկալում են որպես փալաս և ոտք սրբում. Դեմոյանը՝ «Նեմեսիսի» արձանի
13 мая 202313 мая 2023
38
2 мин