Найти тему
Հայաստանն այսօր

Երեկվա համեմատ ճակատի որոշակի ընդլայնում կա. Տիգրան Աբրահամյան

Երկու օր է Սոթք, Կութ, Վերին շորժա ճակատով տեղային մարտեր են: Երեկվա համեմատ ճակատի որոշակի ընդլայնում կա: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խնբակցության պատգամավոր Տիրգրան Աբրահամյանը:

«Թե իրավիճակն ինչ հանգուցալուծում կունենա` դժվար է ասել: Որոշակի իմաստով թելադրողը` իրավիճակն է, որը կարող է վերահսկողությունից դուրս գալ:
Մարտերը բացի բուն սահմանագծից նաև տեղեկատվական մակարդակում են: Ճիշտ է` ՊՆ պաշտոնական հաղորդագրությունները զուսպ են, սակայն իշխանական քարոզչությունը դրված է անառողջ ուռճացումների վրա»,- գրել է Աբրհամյանը:

Նրա խոսքով՝ զինվորը, հրամանատարը տեղում լուրջ խնդիր են լուծում, բայց «վերևից իջեցվող քարոզչական պերեդոզն ավելի շատ վնաս է հասցնում, քան սատարում է խնդիր կատարող մեր զինծառայողներին»։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում