«Ո՛Չ Արցախի էթնիկ զտմանը» նախաձեռնության ակցիայի անդամները Երևանում ակցիա իրականացրին: Նրանք նամակներ և ստորագրություններ հանձնեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի եռյակի՝ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի դեսպանատներին և ՀՀ կառավարությանը: «Ո՛Չ Արցախի էթնիկ զտմանը» նախաձեռնության անդամ Գարիկ Գևորգյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ակցիայի նպատակը Արցախի ձայնը պետական կառույցներին հասցնելն է: «Ձեզ հայտնի պատճառներով արցախցիները չեն կարող անձամբ փոխանցել այս նամակները, սակայն եթե նրանք կարողանային, այս նամակներն էլ չէին լինի»,- ասաց նա դեսպանատների ներկայացուցիչներին: Նա հիշեցներց, որ այսօր 150-րդ օրն է, որ փակ է Արցախը Հայաստանին կապող ճանապարհը: «Կոչ ենք անում ոչ միայն խոսքերով, այլ նաև քայլերով աջակցել ու կանգնել Արցախի կողքին: Կարծում եմ, որ ՀՀ կառավարությունն ավելի հստակ պետք է իր դիրքորոշումը արտահայտի Արցախի հետ կապված»,- ասաց նա: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք Հայաստանի նորությունները Telegram-ում
«Ո՛Չ Արցախի էթնիկ զտմանը» նախաձեռնությունն ակցիա իրականացրեց դեսպանատների մոտ
13 мая 202313 мая 2023
2
~1 мин