Թուրքիայի նախագահի թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն պետք է «ամաչի» երկրի ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին իր հայտարարություններից, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Այս մասին հայտում են ադրբեջանական լրատվականները:
«Հիմա Քեմալ Քըլըչդարօղլուն սկսեց ծաղրել նաև Ռուսաստանին։ Ասում են՝ Ռուսաստանը միջամտել է ընտրություններին։ Չե՞ք ամաչում։ Ի՞նչ կպատասխանեք, եթե ասեմ, որ ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Գերմանիան միջամտում են ընտրություններին (Թուրքիայում)»,- ասել է Էրդողանը, որը մեջբերում է Hürriyet-ը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Քըլըչդարօղլուն Ռուսաստանին դիմել է թուրքերեն և ռուսերեն՝ Թուրքիայի ներքին գործերին չմիջամտելու պահանջով։