Найти тему
Հայաստանն այսօր

Իլոն Մասկը հայտարարել է Twitter-ի գործադիր տնօրենի պաշտոնից հեռանալու մասին

Twitter-ի սեփականատեր Իլոն Մասկը հայտարարել է, որ հեռանալու է ընկերության գործադիր տնօրենի պաշտոնից։ 

Գործարարն արդեն գտել է իրավահաջորդին. Նա կսկսի իր պարտականությունները մոտ վեց շաբաթից: Մասկը, սակայն, չի հայտնել նոր գործադիր տնօրենի անունը։ Ինքը՝ Մասկը, կզբաղեցնի Twitter-ի տնօրենների խորհրդի նախագահի ու գլխավոր տեխնոլոգիական տնօրենի պաշտոնը։

Ինչպես
գրում է The Wall Street Journal-ը, NBCUniversal-ի գովազդի վաճառքի բաժնի ղեկավար Լինդա Յակարինոն բանակցություններ է վարում Twitter-ի գործադիր տնօրենի պաշտոնում նշանակվելու համար: Նրա ձեռքբերումների թվում է գովազդային հովանավորվող «Peacock» հոսքային ծառայության գործարկումը:

Դեկտեմբերին Մասկը հարցում էր անցկացրել Twitter-ի օգտատերերի շրջանում, թե արդյոք նա պե՞տք է հեռանա գլխավոր տնօրենի պաշտոնից։ Շատերը դրական էին արձագանքել, և գործարարը խոստացել էր կատարել նրանց ցանկությունը, հենց գտնի «ինչ-որ մեկին այնքան հիմար, որ ստանձնի այդ աշխատանքը»:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում